National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.05.2023
Խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերին մոտ դիրքորոշում ունենար. Սարգիս Խանդանյան
1 / 5

Մայիսի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նախօրեին նախկին ոստիկանապետի՝ լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներին ու խիստ դատապարտել նման վերաբերմունքը: Սարգիս Խանդանյանն էլ շնորհավորել է լրագրողներին երեկվա՝ Մամուլի ազատության օրվա առթիվ ու հայտնել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2023 թվականի զեկույցի համաձայն՝  Հայաստանի դիրքերը նորից բարելավվել են մամուլի ազատության տեսանկյունից:

Լրագրողի հարցադրմանը, թե հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդունելի պարամետրերով խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է՝ ոչ:

«Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու համար հնարավոր է՝ անընդունելի պայմաններ առաջարկվեն, բայց պետք է անել այնպես, որ դրանք ընդունելի լինեն»,- ասել է պատգամավորը:

Քննարկվել է նաեւ Հնդկաստանից զենքի գնման ու մատակարարման հարցը: Լրագրողը նկատել է՝ իշխանական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել է՝ ՌԴ-ն խոչընդոտում է, որ ՀՀ-ն Հնդկաստանից գնված զինամթերքը ՀՀ տեղափոխի, ինչին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նման թեմայից տեղյակ չէ, ու հորդորել զենքի գնման ու տեղափոխման թեմաների մասով հանրային քննարկումներ չծավալել:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի հարցին:

Արցախի ժողովրդի անվտանգության ու ինքնորոշման իրավունքի հարցերը քննարկվո՞ւմ են Վաշինգտոնում, տեղացիները հետաքրքրվում են՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելո՞ւ է, թե՝ ոչ հարցին պատասխանելով՝ Սարգիս Խանդանյանը նշել է.

«Հայաստանի բանակցողները բոլոր հարթակներում խոսում ու բանակցում են ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հասցեագրման թեմաների շուրջ: Բանակցությունների բովանդակության ու նրբերանգների մասին տեղեկացվում են նաեւ ԼՂ իշխանությունները: 4 ամիս է՝ ԼՂ-ն շրջափակված է, տեղացիների հումանիտար խնդիրներն օր առաջ պետք է լուծվեն: Պատասխանատուները, որոնք պետք է ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունն ապահովեն, պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն: 30 տարուց ավելի է՝ ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է: Ակնկալում ենք, որ այս հակամարտությունն ու խնդիրն օր առաջ կլուծվի»:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ ամերիկացի պաշտոնյայի գրառմանը, որում ասվում է՝ առաջընթաց կա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում:

«Ամերիկյան բանակցություններն այսօր ավարտվելու են: Բանակցությունների բովանդակության վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Բանակցողները կվերադառնան ու հավանաբար կխոսեն առաջընթացի մասին: Երեկվա եռակողմ հանդիպումից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում երեւում է, որ բանակցությունների ընթացքում բարձրաձայնվել են ԼՂ հայության իրավունքների, նրանց անվտանգության հասցեագրման ու ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը: Արդեն մի քանի ամիս է՝ հանրային քաղաքական դաշտում ընթանում է ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը: Պետք է արձանագրել այսօրվա խնդիրը ԼՂ հայության անվտանգության հարցն է ու առաջ շարժվել դրանք հասցեագրելու ուղղությամբ: Խնդրի լուծմանը պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հասնենք»,- ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ մայիսին ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպում է սպասվում:

«ՀՀ-ն վերահաստատում է դիրքորոշումը՝ երեք սկզբունքները, որոնք ընկած են Ադրբեջանի հետ բանակցությունների հիմքում (ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի հարցում միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդնում ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների ստեղծում), պահպանվում են, դրանց գումարվել են նաեւ այլ հարցեր: Նախաստորագրվող փաստաթղթի մասին որեւէ բան ասել չեմ կարող: Խաղաղության համաձայնագրի նախագիծ կա, տեղյակ չեմ՝ մինչեւ դրա ստորագրումը կողմերը կուզե՞ն որեւէ այլ նախագիծ ստորագրել, թե՝ ոչ: Խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերի մասով ՀՀ-ին մոտ դիրքորոշում ունենար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Չի շրջանցվել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի երեկվա արած հայտարարությունը:

Պատգամավորները նկատել են, որ պետք է մտածել, թե ինչպես անել, որ Թուրքիայի օդային տարածքը վերաբացվի ՀՀ ավիաընկերությունների համար: Խորհրդարանականները հայտնել են, որ արձանների հարցը ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երեւանի քաղաքապետարանի տիրույթում է:
«Թուրքական կողմը ոչ թե ասել է՝ եթե Հայաստանը չքանդի արձանը, վատ քայլեր կհետեւեն, այլ՝ եթե նման քայլերը շարունակական լինեն»,- ասել է Վահագն Ալեքսանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am